Ի գիտություն Հայաստանի թրքասեր իշխանական խմբակին՝ ուղարկում եմ, որ կարդաք Հայոց ցեղսպանության երեք կազմակերպիչներից մեկի՝ Էնվեր Փաշայի հրամանից մի հատված․
«Մեր միակ նպատակն է գյավուր հայերի սերունդը իսպառ ջնջել երկրի երեսից։
Նմուշի համար չթողնել նույնիսկ մի հատիկ հայ։ Սա պետք է լինի բոլորիդ նշանաբանը․․․
Ուստի բոլորիդ վրա պարտականություն եմ դնում, երբ վերադառնաք ձեր շրջանները, գործադրեք մի ճիգ ևս, որպեսզի աշխարհի երեսից ջնջեք հայերի ջիլը, քոքը չորացնեք և թախումը անհետացնեք»:
Մերուժան ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ